1. Գաղտնագիտությունը կմերկացնի ցանկացած կեղծիք
2. Իսպանիայում ապրող մեր հայրենակիցների բողոքը ստի և բանսարկության դեմ
Մենք, ներքոստորագրյալներս՝ իսպանական Վալենսիանա մարզի մի խումբ բնակիչներս, Իսպանիայում ՀՀ հյուպատոս պարոն Մհեր Բադալյանին ենք դիմել հանդիպման խնդրանքով, արտահայտելու համար տեղի հայ բնակչության մեծամասնության անհանգստությունները Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններին հետևած դեպքերի և իրադարձությունների ողբերգական այն զարգացումների կապակցությամբ, որոնք զարմանքից ու ափսոսանքից բացի՝ արդարացված մեր զայրույթի զգացմունքներն են առաջացնում։ Եվ ստեղծված իրավիճակում նախ դատապարտման մեր խոսքն ենք հղել ուզում հանդեպ բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին հետընտրական հանրահավաքները, բազում մարդկանց անկարգությունների հրահրելով, ինչն էլ հիմնական պատճառը հանդիսացավ խաղաղ պայմաններում զոհեր և վիրավորներ ունենալու՝ մեր ժողովուրդի համար անվայել ու ցավալի իրական փաստի։
Տվյալ առիթից օգտվելով, մեր պարտքն ենք համարում խորը ցավակցության զգացմունքները հայտնելու մարտի 1-ին զոհված քաղաքացիների ընտանիքներին, որոնց թափված արյունի պատասխանը հարկ է պահանջել ընդդիմության մի խումբ կազմակերպիչներից։ Վերջիններս էլ հենց պետք է պատասխանատվության կանչվեն ու խստագույնս պատժվեն գործող օրենքների համաձայն։ Շնորհավորելով հանրապետության նորընտիր նախագահին՝ կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ցանկացած այլ թեկնածուի օգտին, չդիտել Սերժ Սարգսյանի հաղթանակը որպես սեփական պարտություն։
Սփյուռքից այսօր մենք միակ մեր ցանկությունն ենք ուզում հայտնած լինել. որ ոչ մի անգամ այլևս արտակարգ դրություն մտցնելու առիթ ու անհրաժեշտություն չստեղծվի։
Այսօր առավել ևս, քան՝ երբևէ,երբ արտաքին թշնամու հայացքն դարձյալ մեր հողերի վրա է ուղված ու նա հարձակման նոր պահին է սպասում, մենք պարզապես իրավունքը չունենք ականջ դնելու ցանկացած մեկին, ով փաստացի մեզ ներքին թշնամության է կանչում։ Այլ կերպ նրանց արարքները մենք չենք կարող գնահատել։
Խորապես համոզված ենք, որ այժմ և միշտ լոկ ազգային անխախտ միասնությամբ ի զորու կլինենք հարթելու ապագա առաջընթացի մեր ճանապարհը։
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ (Միսլատա, Վալենսիա)
ՄԵԼԻՔ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (Կարկախենտ,Վալենսիա)
ԼՅՈՒԴՎԻԳ ԱՎԱԳՅԱՆ (Ալսիրա, Վալենսիա)
ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ (Վալենսիա)
ՎԱԶԳԵՆ ԲՐՍՈՅԱՆ (ՔՍԱՏԻՎԱ, Վալենսիա)
About this entry
You’re currently reading “14 March, 2008 («07-07 գաղտնագիրը» կամ «Ո՞վ էր հրահրիչը» տեսանյութի շուրջը ),” an entry on Լույս Աշխարհ.
- Published:
- 03.14.08 20:31
- Category:
- Լույս Աշխարհ
- Spread the word:

18 comments
Jump to comment form | comments rss [?] | trackback uri [?]