7 December, 2007(Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՂՋԵՐԻ)

1.ԴԼԵՅԱՄԱՆ…

2.ՄԻ ՇԱՏ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (կարդալու համար սեղմեք վերևում գրված ամսաթիվը՝  7 December, 2007

·

·     Զրույցը 32-ամյա Աննա Միքայելյանի հետ, որ ներկայացնում ենք ստորեւ, տեղի է ունեցել 2005 թվականին: Վերջերս կրկին գնացի Աննային հանդիպելու, բայց չտեսա նրան` լուսամուտի առաջ իր սայլակին նստած, իսկ նրա առջեւ, լուսամուտագոգին` արեւածաղկի ամանը` իր բաժակով: Աննան տունը սեփականաշնորհել, վաճառել ու գնացել էր: Ցանկանանք, որ նա գնացած լինի իր ուզած երկիրը ու հանդիպի այնպիսի մարդկանց, որ իր կյանքին սիրո ու ուշադրության պահեր կտան, այնպիսիք, ինչպիսիք կային այս պատմության մեջ:

Մենք դասարանում 21 աղջիկ էինք, 7 տղա: 14 աղջիկ մահացան (երկրաշարժից), մնացածներս հաշմվեցինք: Երբ որ հանեցին պանելի տակից, ես աջ ոտքիս վրա կանգնում էի, ձախս էր մնացել պանելի տակ, սկզբում իրանք մենակ մտածում էին, որ զոհ քիչ լինի, կտրում էին: Մի ոտքս Կիրովականում արագ կտրեցին, իսկ դեկտեմբերի 12-ին, արդեն գանգրենայով, ուղարկեցին Մոսկվա: Մոսկվայի հիվանդանոցում ես կամ նարկոզի տակ էի լինում, կամ էլ երբ արթնանում էի, լացում էի ու մենակ երկու բառ էի ասում` «մամու խաչու, պապու խաչու»: Կարծում էին, թե ծնողներ չունեմ, թերթում հոդված էին գրել իմ մասին, գրել էին «15-լետնույու մադոննու Աննու եշչո նե նաշլի ռադիտելի», ցանկացողը կարող է որդեգրել: Մի հայ մարդ եկավ, կինը ռուս էր, մի հատ էլ աղջիկ ունեին, Գրիշա էր անունը, ամեն օր գալիս էր, հաց էր բերում, ինձ գդալ-գդալ կերակրում էր, փաստաթղթեր էր դասավորում, որ ինձ որդեգրի: Հետո պապաս եկավ: Ես մարդկանց ասում եմ, չեն հավատում, բայց ես տեսել եմ իմ հոր մազերի ու թրաշի միանգամից սպիտակելը: Մինչեւ երկրաշարժը ես աշխարհի ամենաշարժուն երեխան էի: Շարժման ժամանակ բոլոր ցույցերին մասնակցում էի, մի հատ կապույտ լենտ ունեի, վրան գրված «Արցախ», կապում էի ճակատիս ու գնում էի ցույցի: Հերս գործից գալիս էր, ամենաբարձր ձայնն իմն էր, ինձ ցույցի մեջ գտնում էր, տուն բերում: Հերս 45 տարեկանում մահացավ, ու մենք երեխեքով իրան պապա չենք ասել` անունն ենք տվել, Վիլեն էր անունը: Եկավ Մոսկվա, համբուրվեցինք, ինքը շատ գրագետ մարդ էր, վարորդ էր աշխատում, բայց մակարդակը վարորդի չէր, մեկ էլ ինչ-որ բան երեւի զգաց, գնաց ինձանից հեռու կանգնեց, ասում ա` ի՞նչ են արել, ասի` վերմակը դու բաց, տես, ինքը եկավ վերմակը բարձրացրեց, որ տեսավ էն մի ոտքս էլ են կտրել, դուրս թռավ սենյակից, միջանցքով մեկ լացում ա, կանչում ա` Աննան, իմ Աննան: Հետո եկավ սենյակ, գլուխը ձեռքերի մեջ առած լացում ա: Մեկ էլ Գրիշան եկավ, էն մարդը, որ ինձ ուզում ա որդեգրի, ինձ համար բորշ ա բերել, պատրաստվում ա, որ ինձ ուտացնի, պապաս սկզբում հենց իմացավ` ուղղակի Մոսկվայի հայերից ա: Բժիշկներն էլ էին զարմացել, որ ես պապա ունեմ, հորս ասին` մենք չգիտենք, թե ով ա թերթի տվել, որ Աննան որբ ա, Գրիշան ամեն օր գալիս ա, Աննային պահում, որ որդեգրի: Հերս էլ լացելով ասում ա` ճղեք էդ թերթերը, ինքը հեր էլ ունի, մեր էլ ունի, երկու ախպեր, մի քուր էլ ունիՄեկ էլ Գրիշային ասի` կարա՞ս ասես, թե ով ա էս մարդը, Գրիշան դեռ չէր ջոկել, որ հերս ա, ասավ` Աննա ջան, երեւի հոպարդ ա, քեզ նման ա: Ասի` ծանոթացի, Գրիշա, պապաս ա: Գրիշան էլ որ արդեն համարյա բոլոր թղթերը սարքել էր ու ամեն օր էր գալիս, որ հանկարծ մեկը իրանից առաջ չընկնի, ահավոր վատ զգացՎերջը, Գրիշան ահագին օգնեց պապայիս, տարավ իրանց տուն, պապաս մի քանի օր իրանց տանն էր մնում: Մոսկվայի հայկական եկեղեցու տերտեր Տիրանը եկավ կնքեց ինձ, ու Տիրանի նման մարդ ու հոգեւորական աշխարհում քիչ կլինի, ինքը ինձ մոտ երկար նստում էր, խորհուրդներ էր տալիս, ճիշտն ասած էն ժամանակ մի քիչ կապրիզնություն էի անում, ցավի ժամանակ չէի կարողանում ինձ զսպեմ, լացում էի, գոռում, հաց չէի ուտում ու չէի զգում, որ իմ լացը, իմ գոռգոռոցը ազդում էր հորս վրա, ինքն անընդհատ խմում էր ու հետս լացում, ես չէի ուզում, որ ինքը խմի, հենց որ գնում էր բան-ման առնելու, ես մի կերպ ձեռքս մեկնում էի, հորս օղին վերցնում էի, խմում, որ ինքը չխմի, խմում էի ու քնում, հետո ընկնում էի ռեակցիայի մեջ, դե դեղն ու օղին չի կարելի իրար հետ, հերս գալիս էր տեսնում էր վիճակս, ասում էր` ինչի՞ ես խմել, ասում էի` որ դու չխմես, դու չլացես: Ես էլ անընդհատ մտածում էի` ինչ անեմ, որ հերս չլացի, չտառապի, ինքը ախր երկրաշարժից առաջ խմող չէրասի` ուզում եմ Տիրան սրբազանին տեսնեմ: Հերս էդ ժամանակ 44 տարեկան էր: Տիրանը եկավ, Տիրան սրբազան, ասի, ես ավելի հարմար կգտնեի, որ մեռնեի: Ասավ` ինչի, Աննա ջան: Ասի` էն ժամանակ ծնողներս տարին մի երկու անգամ կգային գերեզմանոց-կեթային, ավելի հանգիստ կապրեին: Ինքը ինձ մի լավ խորհուրդ տվեց, ասավ` դու կարա՞ս էն ամենաուժեղ ցավի ժամանակ էլ ժպտաս, հորդ մոտ ցույց չտաս, որ ցավում ա: Վերջը, ինքը գնաց, ես սկսեցի իրա ասածի պես ապրել, ավելի շատ դերասանի նման էի, քան իմ, ու մինչեւ հիմա էլ դա շարունակվում ա: Կարող ա հոգով ես, ոչ թե կարող ա, այլ ես տխուր մարդ եմ, բայց արտաքնապես ցույց չեմ տալիս:

· Առաջին պրոթեզներս Ամերիկայում ստացա, հետո ոսկոր աճեց, ու երկու անգամ փոխել եմ պրոթեզներս:Պապաս պրոթեզներս երեւի իմ ոտքերի տեղն էր ընդունում,