1 December, 2007(ՋՐԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ)

LAST TIMEԱրցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ճշմարտության «ռումբ» պայթեցրեց: Պարզվեց, որ Արցախի ազատասեր ժողովուրդը պայքարել է երկու ուղղությամբ՝ Ադրբեջանից անկախանալու և Հայաստանի խարդավանքների դեմ: Չնայած Հայասատնի, սփյուռքի և Արցախի հայերը միակամ պայքարել են հանուն արցախցիների անկախության, բայց օրվա իշխանություններում ծվարած ոմանք՝ ՀՀՇ-ի կազմից, արտաքուստ են ձևացրել, իսկ իրականում փորձել են թուլացնելով շարժումը` ձախողել ազատագրական պայքարը: Այդ մասին համոզվել են Արցախի կռվող հրամանատարները և փորձել են ապահովել թիկունքը և մեկուսացնել վտանգը՝ հայակործան ՀՀՇ-ի իշխանությունը: Դա նրանք կատարել են ՀՀ պաշտպանության նախարար՝ ՀՀՇ-ի մութ խոհանոցին ծանոթ, Վազգեն Սարգսյանի հետ համագործակցած: Արդյունքոում Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են Հայաստանում և ցրել ՀՀՇ-ի իշխանությունը, վերացնելով ամբողջ հայության գլխին կախված վտանգը:
Ժամանակին ՀՀՇ-ի իշխանության կեղծ կարգախոսների՝ «միացում», «պայքար, պայքար»-ի հայտնաբերողը Արթուր Մեսչյանն է և նրա երգերի մեծ մասը այդ խունտային է «նվիրված»: Նրա «Վերջին անգամ» երգը ուղղված էր լևոնյան իշխանության գոյությանը և համարվում է հազվագյուտ կատարում, քանի որ երգիչը 1996-ին տեղի տվեց այդ իշխանության գոյության փաստին և Վանո Սիրադեղյանի հրավերով Ամերիկայից մեկնեց Երևան, ստանձնելու քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պայմանով, որ իշխանությունների դեմ այլևս նման երգեր չկատարվեն: Հավետ հավատացիալ Մեսչյանը ընդունեց կառուցողական այս պայմանը և ստանձնեց պաշտոնը, բայց երկու ամիս հետո վերադաձավ Ամերիկա և Գլենդելի հանրային գրադարանում պատմեց իր գլխին եկածը՝ «անհնար է, ամենուր կաշառք և բռնություն է» ասելով: Դրանից հետո երկար ժամանակ լռեց տաղանդավոր երգիչը: Վերջես իմացանք, որ համագործակցում է ներկայիս իշխանությունների հետ, վերադարձել է և ապրում է Երևանում, մասնակցում է Մատենադարանի պահոցների նախագծման աշխատանքներին: Ուրախ է: Հաջողություն նրան:
Ներկայումս, լևոնյան գվարդիայի, նրա շուրջը հավաքված նախկին հհշականների և նորելուկ խաբված քաղաքական ուժերի հայտնվելը և «միացում» գոչելը Մեսչյանի « Վերջին անգամ» երգը արդիական է դարձնում: Լսենք այն: LAST TIME


About this entry